Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Անի

Անի
31.10.2023 | 19:24

-Անհետացած ժողովրդի քաղաք է սա,-

թուրք զբոսավարն է`

խռպոտ, հատու,

սկսում պատմությունը Անիի:

ՈՒշ չեմ դարձնում,

ականջ չեմ կախում անթրաշ մեկնիչին,

հետաքրքրված դիտորդ չեմ այստեղ ես`

պատահական:

Կամարակապ դարպասից մտնում եմ ներս,

դիմացս զինանշանն է Բագրատունիների`

հովազ թեթև վարգի մեջ,

փորված որմին:

Քայլում եմ պարիսպների երկարությամբ,

ելևէջով անհամաչափ բլուրների.

լո՞ւռ… չէ՜, խոսում են շշուկով ու փսփսում:

Այս քաղաքը կառուցած արքաների հիշողությունն եմ ես`

վաղուց և արդեն 1000 տարի:

Ժամանակն է տեղավորվել

փշուրների ու ոտքերիս նեղ արանքում,

որ ավերել է ամեն բան,

բայց անկարող է կտրել կապը

տիրոջ և հողի:

Ամեն ընկած քար թրթռում է ափերիս տակ

և հոգուս մեջ է շնչում ,

հոսում է արյանս հետ ամեն ավերված սյուն

և բաբախում սրտիս պես:

Միայն տերը կարող է խոնարհվել

և հասնել իր անկած արժեքներին,

հավասարվել ու նույնանալ`

ինչպես միս ու արյուն,

որ ես ու քաղաքն ենք հիմա`

առանց ժամանակի:

Չեմ պատասխանում թուրք զբոսավարին,

որովհետև այս ավերակ ու խոնարհված

հազար ու մեկ եկեղեցիների քաղաքից

Աստծու հետ են խոսում միայն.

ես ժառանգն եմ այս քաղաքը կառուցած արքաների,

հա՛յ եմ,

և իմ ժողովրդի քաղաքն է Անին:

-Տե՛ս, դիմացդ`

Ախուրյանի ափին,

դրոշն է ծածանվում իմ պետության:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ